Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Տրապիզոն, Օգոստոսի 8...

Տրապիզոն, Օգոստոսի  8...

Օտար հեղինակների կողմից Եղեռնի լուսաբանման նյութերի որոնման նպատակով թերթում էի սփյուռքահայ մամուլը, երբ Բուխարեստում լույս տեսնող «Հայ մամուլ» շաբաթաթերթի 1942 թվականի ապրիլի 26-ի համարում հանդիպեցի Ժան Բարթի «Նավատախտակամածի օրագիր» հուշագրության մի հատվածի, որը ներկայացնում ենք ստորև:

 

Հոդվածը հետաքրքիր էր նաև այն նկատառումով, որ հուշագրության հիշյալ հատվածի թարգմանության հեղինակի` Պուքրեշտի  (Բուխարեստի) լիցեյի աշակերտի անունը ծանոթ թվաց: Ինչպես պարզվեց` զուգադիպությունը պատահական չէր: Թարգմանության հեղինակը` 18-ամյա Յակոբ Առաքելյանը, նույն ինքը` 1948-ին հայրենիք ներգաղթած, ԵՊԲՀ լատիներեն և օտար լեզուների ամբիոնի վարիչ (1960-1996), այնուհետև` նույն ամբիոնի դոցենտ (1996-2007) Հակոբ Առաքելյանն է, ով ևս կիսել է եղեռնից մազապուրծ ընտանիքի անդամի ճակատագրի ողջ ծանրությունը:

 

Մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ռուսական մի ռազմանավ խարիսխ է նետել: Հազիվ կարելի է կարդալ ռուսերեն տառերով «Կուբանեց» անվանումը: Ռազմանավը ուղարկված է համիդյան կոտորածներից պաշտպանելու Անատոլիայի քրիստոնյաներին: Ըստ ընդունված կարգի` մեր նավահանգիստ ժամանելու հաջորդ օրը, ռուսական զրահանավի հրամանատարը պետք է այցելեր մեր հրամանատարին, բայց հարկ չհամարեց: Դրա հետևանքով ռուս սպաների և մեր միջև սառնություն առաջացավ:

 

Հետկեսօրին որոշում ենք ցամաք ելնել, որ քաղաք այցելենք: Ֆեսը ծոծրակին, մերկ վզով և արևակեզ մի թուրք մակույկավար մեզ ծովափ է հանում: Քարափին հավաքված բազմությունը մեզ է նայում, իսկ ոմանք մեզ ցույց տալով բացատրում են, որ «վահիկա» ենք: 

 

Քայլում ենք ոլորապտույտ ու կեղտոտ փողոցներով: Բարձր, սևացած և ժամանակից մաշված պատերի հետևում հազիվ երևում են երկաթյա նիգերով փակված ու թանձր վարագույրներով քողարկված պատուհաններով տները: Դժվարությամբ անցնում ենք կեղտոտ, նեղ նրբանցքներով, խառնիճաղանջ ամբոխի միջով: 

 

Լռակյաց ու անհոգ թուրքերը քշում են դանդաղորեն շարժվող ջորիները, լեզվանի հույներն իրենց ապրանքները գովելիս մեզ խլացնում են, ճերմակ և լայն փաթթոցներով արաբները դանդաղ քայլում են խաղաղաբարո ուղտերի կողքով, գունատ, հաստ հոնքերով, խորաթափանց աչքերով հայերը մեզ են զննում, խորամանկ ու ընչաքաղց հայացքներով պարսիկները ցուցադրում են իրենց գորգերի շքեղությունը: Մենք կանգ ենք առնում մեր դրամները թուրքականով փոխանակելու համար: Մեզ հետևող լամուկների բազմությունը շրջապատում ու ագահ հայացքով նայում է ոսկու փայլին: Մի քանի ավելի համարձակներ սկսում են մեզ հետ խոսել ու թարգմանչի դեր ստանձնել, քանի որ նրանցից ոմանք սովորում են այստեղ ևս հիմնավորված «ճիզվիթների» դպրոցներում ու փոքր ինչ ֆրանսերեն գիտեն:

 

Քաղաքում լռություն է տիրում: Հայերի կոտորածից հազիվ մի ամիս է անցել: Յուրաքանչյուր քայլափոխի հանդիպում ենք թաղեթաղ շրջող, կրծքները փամփշտակալներով խաչաձևած, զենքերը կրակելու պատրաստ պահած պահակախմբերի: Փողոցների անկյուններում տեսնում ենք թխադեմ, նիհար, կեղտոտ ցնցոտիներով երեխաների խմբեր, որոնք մուրում են, անցորդներին ձեռք մեկնում: Այս սովահար ու մերկ փոքրիկները թուրքերի վայրագ ոճիրների զոհերն են, այս որբերի ծնողները նահատակվել են անմեղության սեղանին: Խեղճերը իրար հրհրելով կռվում են, ձեռքից ձեռք խլում մեր տված փողերը, որպեսզի հաց գնեն: Բրդյա գուլպա վաճառող մի հայ պառավ աղավաղված ֆրանսերենով պատմում է կատարված խժդժությունների մասին, թե ինչպես մոտակա գյուղերի թուրքերը հավաքվեցին ու սրերով ներխուժեցին քրիստոնյաների տները, ինչպես տների շեմերին և եկեղեցիների աստիճանների վրա դաշունահարեցին հայերին ու փողոց նետելով` պղծեցին նրանց անշնչացած դիակները: Երեխաներին խնայեցին` ասելով, թե «սրանք Ալլահին ծառայելու են հավատարմությամբ ու խոնարհությամբ»:Փրկվեցին միայն նավահանգստում կառանված օտարերկրյա նավերում ապաստանածները: 

 

Պատմելիս խեղճ պառավի ձայնը խեղդվում է, ցավագին հառաչանքներով հազիվհազ զսպում է հեկեկոցը և հագուստի թևքով սրբում թոշնած դեմքի վրայից մինչև սուր կզակը հասնող արցունքի կաթիլները:

 

Նայում և պրպտող հայացքով ջանում եմ խանութների շեմին անհոգ ու խաղաղ այս կիրթ (ընդգծումն իմն է: Ս.Թ.) թուրքերի անխռով, խոհուն դեմքերին գազանության թեկուզ նշույլ գտնել:

 

Ուշ երեկոյան, երբ նավ ենք վերադառնում, մի մոլլա` մզկիթի մինարեից ձեռքերը երկինք կարկառած, հավատացյալներին աղոթքի է կանչում: Նրա լալկան երգը կորչում է քաղաքի հանդիպակաց բլրի լանջին գտնվող եկեղեցու զանգի ղողանջի մեջ: Հավատացյալներին աղոթքի հրավիրող սուրբ հավատի մոգականությամբ ներշնչված մոլլայի սփռած` մարգարեի այսչափ իրապաշտ կրոնը ակամա համեմատում եմ եկեղեցու կոչնակի բանական ու տրամաբանական ազնիվ խորհրդի հետ, որը երևակայությունը մղում է դեպի ժամանակին հոգու աչքերին հայտնված ամենավեհ ու նվիրական երազը` գրավիչ, հրապուրիչ երազը, հանուն որի ամբողջ կյանքի ընթացքում տառապեց ու խաչի վրա զոհվեց նազարեթցի ատաղձագործի ազնիվ զավակը:

 

 

Հ.Գ. Ես երկար որոնեցի հուշագրության հեղինակի ինքնության մասին որևէ տեղեկատվություն, սակայն չգտա: Համացանցի էջերում հանդիպեցի Ժան Բարթ անվամբ մեկին, ով սակայն նույն անձը լինել չէր կարող, քանի որ նա գործել է 1600-ական թվականներին, եղել Ֆրանսիայի Ազգային հերոս: 

Հեղինակ. Ս. Թորոսյան
Սկզբնաղբյուր. Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը
Մար­տի 23­-ին ծն­վել է գեր­մա­նա­-ա­մե­րի­կյան հո­գե­բան և սո­ցիոլոգ, նեոֆ­րեյ­դիզ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ ­Է­րիխ Ֆրոմմը

Է­րիխ Ֆրոմ­մը XX դա­րի մե­ծա­գույն սո­ցիալա­կան հո­գե­բան­նե­րից է, «հու­մա­նիս­տա­կան հո­գե­վեր­լու­ծու­թյան», նեոֆ­րեյ­դիզ­մի հիմ­նա­դիր­նե­րից (Կ. Խոր­նիի և Գ. Սալ­լի­վա­նի հետ միասին)...

ԵՊԲՀ. «Մեր մեծերը». Ռեյմոնդ Դամադյան
ԵՊԲՀ. «Մեր մեծերը». Ռեյմոնդ Դամադյան

«Հերացի» վերլուծականը «Մեր մեծերը» շարքի շրջանակում ձեր ուշադրությանն է ներկայացնում մի մարդու, որը  մոտ 50 տարի առաջ հայտնագործել է մագնիսառեզոնանսային...

Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը
Փետրվարի 6-ին ծնվել է ամերիկացի սննդաբան, «Սոված սննդակարգի հրաշքը» գրքի հեղինակը

Պոլ Բրեգգը Ամերկայում առողջ սնունդ ընդունելու շարժման հիմնադիրներից է: Նրա կողմից մշակվել են մարմնի դիմադրողականությունը բարձրացնելուն նպաստող քաղցի և շնչառության հատուկ մեթոդներ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց
1928 թ. փետրվարի 5-ին առաջին անգամ արհեստական ճանապարհով վիտամին D-ն ստեղծվեց

1928 թ. այս օրը երկրագնդում բնակվող և վիտամին D-ի պակասությամբ տառապող բոլոր բնակիչները նվեր ստացան: Փետրվարի 5-ին մարդու սննդակարգի համար անփոխարինելի այս վիտամինը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է
1944 թ. փետրվարի 4-ին գիտնականներն ապացուցեցին, որ ժառանգական տեղեկատվության կրողը ԴՆԹ-ն է

1944 թ. փետրվարի 4-ին լույս տեսավ ԱՄՆ «The Journal of Experimental Medicine» ամսագիրը, որտեղ կենսաբանության մեջ կարևոևագույն հայտնագործման մասին հոդված էր տպագրված...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը
Հունվարի 27-ին ծնվել է ամերիկացի հոգեբան, էկոլոգիական հոգեբանության հիմնադիրներից Ջեյմս Գիբսոնը

Ջեյմս Ջերոմ  Գիբսոնն առաջին հերթին հայտնի է ընկալման հետազոտություններով և տեսություններով: Հոգեբանության մեջ նոր ուղղության առաջատարը դարձավ, ով ընկալումը դիտում էր որպես հետևություններ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1755 թ. հունվարի 25-ը որպես Մոսկվայի պետական համալսարանի ծննդյան օր
1755 թ. հունվարի 25-ը որպես Մոսկվայի պետական համալսարանի ծննդյան օր

Հնագույն ռուսական համալսարանի հիմնադրման մեջ մեծ դեր է խաղացել Միխայիլ Լոմոնոսովը, ինչի համար էլ Մոսկվայի պետական համալսարանը կրում է նրա անունը...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 23-ին 1849 թ. Նյու-Յորք նահանգում առաջին անգամ կնոջը բժշկի դիպլոմ է շնորհվել
Հունվարի 23-ին 1849 թ. Նյու-Յորք նահանգում առաջին անգամ կնոջը բժշկի դիպլոմ է շնորհվել

Այսօր բժշկի մասնագիտության մեջ կանայք ավելի շատ են, քան՝ տղամարդիկ: Չէ̉ որ երբևէ այն միայն տղամարդկանց իրավասությունն էր: Առաջին դիպլոմավորված կին-բժիշկը Էլիզաբեթ Բլեկվելլն էր...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին
Հունվարի 12-ին ծնվել է շվեցարացի մանկավարժ Իոհանն Պեստալոցցին

Իոհանն Պեստալոցցին, տարրական կրթության դիդակտիայի հիմնադիրներից մեկը, ծնվել է 1746թ. հունվարի 12-ին Ցյուրիխում: Կարոլինում քոլեջի (կոլեգիայի) երկու դասընթացներ ավարտելուց հետո գլխավորել է Նյոյհոֆում...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին
1917 թ. հունվարի 12-ին ծնվել է հնդիկ գիտնական և գուրու, տրանսցենդենտալ մեդիտացիայի հիմնադիր Մահարիշի Մահեշ Յոգին

ահարաշի Մահեշ Յոգին  ծնվել է 1917 թ. հունվարի12-ին: Ալլահաբադի համալսարանում քիմիա և ֆիզիկա է ուսումնասիրել: Նա հոգևոր ուսուցիչներով շատ էր հետաքրքրվում և ցանկանում էր նրանց աշակերտը լինել: Իմանալով, որ Մեծն գուրու...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը
1998 թ. հունվարի 12-ին Փարիզում ստորագրվել է Մարդու կլոնավորումն արգելելու մասին արձանագրությունը

Կլոնավորումը գենետիկական բնութագրերի նույնական հավաքածուի և արտաքինի ամբողջական վերարտադրությունն է: Մարդու կլոնավորման տեխնոլոգիան դեռևս մշակված չէ: Եվ այստեղ առաջանում են ինչպես տեսական...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը
Հունվարի 8-ին ծնվել է ամերիկացի հոգեբան և մանկավարժ Կարլ Ռոջերսը

Կարլ Ռոջերսը ծնվել է 1902 թ. հունվարի 8-ին Իլինոյս նահանգում: Նա սովորել է Վիսկոնսինի համալսարանում և պատրաստվում էր քահանայի կարիերային՝ Նյու-Յորքի ճեմարանում: Ճեմարանում հետաքրքրվեց հոգեբանությամբ և ընդունվեց...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում աշխարհում առաջին գեստացիոն փոխնակ մորից աղջիկ է ծնվել
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում աշխարհում առաջին գեստացիոն փոխնակ մորից աղջիկ է ծնվել

Նույնիսկ ամենահին ժամանակներում մարդիկ երազում էին սերնդի շարունակության մասին, և, չնայած այն ժամանակ անբուժելի անպտղությանը, ձգտում էին ցանկացած ճանապարհով երկար սպասված ժառանգների լույս աշխարհ գալուն...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը
Հունվարի 4-ին ծնվել է ֆրանսիացի մանկավարժ, կույրերի այբուբենի հեղինակ Լուի Բրայլը

Լուի Բրայլի անունը բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրեն տեսողությունը, հայտնի է և հարգված: Ի վերջո, այս մարդը կույրերին զարգանալու, կարդալու, նոտաներով երաժշտություն նվագելու հնարավորություն է տվել...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից
1985 թ. հունվարի 4-ին Լոնդոնում ծնվել է աղջիկ` աշխարհում առաջին գեստացիոն սուրոգատ մորից

Անգամ վաղ անցյալում մարդիկ երազում էին ցեղի շարունակության մասին, ձգտում էին ցանկացած ճանապարհով ունենալ երկար սպասված ժառանգներին: Առաջին սուրոգատ մայրը հայտնվել է Քրիստոսի ծննդից 2000 տարի առաջ...

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ